Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

«Բոհեմ» օպերայի բեմականացված համերգային կատարումը

«Բոհեմ» օպերայի բեմականացված համերգային կատարումը
13.07.2016 | 14:08

Հուլիսի 19-ին և 22-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան»համերգասրահում կկայանա Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայի բեմականացված համերգային կատարումը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) և Վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախմբի (գեղարվեստական ղեկավար Կարինե Առաքելյան, գլխավոր խմբավար՝ Էմմա Առաքելյան) մասնակցությամբ: Ռեժիսոր՝ Սուքիաս Թորոսյան, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Մենակատարներ. Միմի՝ Անի Յորենց (սոպրանո, Գերմանիա), Հրաչուհի Բազենց (սոպրանո, Գերմանիա), Ռուդոլֆ՝ Լիպարիտ Ավետիսյան (տենոր), Մարսել՝ Դավիթ Բաբայանց (բարիտոն), Շոնար՝ Գուրգեն Բավեյան (բարիտոն, Գերմանիա), Կոլին՝ Լեոնարդ Բերնադ (բաս, Ռումինիա), Մյուզետ՝ Հասմիկ Թորոսյան (սոպրանո), Բենուա՝ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան (բաս), Ալսինդոր՝ Հովհաննես Ներսիսյան (բաս):

«Բոհեմը» իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի 4 գործողությամբ օպերա է՝ ըստ Անրի Մյուրժեի «Դրվագներ բոհեմի կյանքից» վեպի (լիբրետոն՝ Լուիջի Իլիկայի և Ջուզեպե Ջակոզայի): Առաջնախաղը կայացել է 1896 թվականի փետրվարի 1-ին, Թուրինի Թագավորական թատրոնում՝ Արտուրո Տոսկանինիի ղեկավարությամբ:

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ